Օգնության աղոթք – Lragrogh.com

Դիտում ՝ 21 206

Օգնիր մեզ, Տե՛ր, օգնիր, Աստված Փրկիչ մեր, Քո մեծ և փառավորյալ անվանդ համար:

Տե՛ր, փրկիր մեզ և քավիր մեր մեղքերը քո սուրբ անվան համար:

Սուրբ և պատվական խաչիդ հովանու ներքո խաղաղությամբ պահիր Քեզ ապավինած և Քեզ վրա հույս դրած ժողովրդին:

Փրկիր երևելի և աներևույթ թշնամիներից:

Արժանի դարձրու գոհությամբ փառավորելու Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ, հավիտյաններից հավիտյանս։

Ամեն:

Leave a Comment