Թոմաս Մյուլերն առաջարկ է ստացել MLS-ից

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից։ Այս մասին գրում է Sky Sport-ը։ 35-ամյա ֆուտբոլիստը կարիերան MLS-ում շարունակելու առաջարկ է ստացել։

«Բավարիան» ու Մյուլերը մինչև հունիսի 30-ը գործող պայմանագրի երկարաձգման հարցում համաձայնության չեն եկել։ Նա ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։

Մյուլերը դեռ նախորդ ամռանն էր մտադիր հեռանալ մյունխենյան ակումբից։ Գերմանացու ծառայություններով հետաքրքրված էին նաև Սաուդյան Արաբիայից։

Մյուլերը «Բավարիայի» սան է, հիմնական թիմում հանդես է գալիս 2008/09 մրցաշրջանից և 741 խաղում խփել է 247 գոլ, կատարել 273 գոլային փոխանցում։

Leave a Comment