Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ի նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով արագաչափերի վերացման վերաբերյալ իր նախկին դիրքորոշմանը, հայտարարել է. «Ես կարծում եմ, որ մենք ճիշտ կլինի՝ ձև գտնենք և լուծենք այդ հարցը հանրաքվեի միջոցով»։ Լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները պարբերաբար հիշեցնում են վարչապետի՝ դեռևս պատգամավոր եղած ժամանակ և հեղափոխության օրերին արած հայտարարությունները՝ շեշտելով, որ Փաշինյանը չի իրականացրել արագաչափերը հանելու իր խոստումը, միաժամանակ պնդելով, որ արագաչափերի քանակն ավելացել է ճանապարհներին։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է Փաշինյանի դիրքորոշման փոփոխությունը արագաչափերի հարցում և ստուգել դրանց քանակի ավելացման վերաբերյալ պնդումները: Փաշինյանի հայտարարությունները արագաչափերի մասին 2014 թվականին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակավ […]