ՀՀ-ում պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի էական աճ է արձանագրվել. դատախազություն


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի էական աճ։ Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաշվետվության մեջ։

«2024 թվականին գրանցվել է նմանատիպ 160 դեպք այն դեպքում, երբ 2023 թվականին այդ թիվը կազմել էր 78։ Այսպիսով, պետական սահմանի ապօրինի հատումների թիվն ավելացել է 82-ով կամ 105.1 տոկոսով»,-նշված է հաշվետվության մեջ։

Ըստ դատախազության` նվազում է արձանագրվել անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքերում։ 2024 թվականին գրանցվել է 15 նման դեպք՝ 2023 թվականի 24-ի փոխարեն։ Այսինքն՝ ցուցանիշը նվազել է 9-ով։

Leave a Comment