Գյումրեցին զզվել է ղզիկ թրաշամանուկներից և պատրաստ է իշխանությունը վերադարձնել նախկինին. Քոչարյան


Կարծիք


Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գյումրիի ՏԻՄ ընտրություններին.



«Գյումրեցին իր քվեարկությամբ մի բան հստակ ասեց։




Ինքը ուզում է ուժեղ ձեռք ու ամուր ոգի։  Վարդան Ղուկասյանի ու այդ պահին Մարտուն Գրիգորյանի ունեցած կերպարները և փորձը հենց այդ, հասարակական պահանջարկն էր։

Եվ սրանից սարսափեց իշխանությունը, ու, արդեն հանգիստ կարելի է ասել , իշխանական ագենտուրան ընդդիմության շարքերում։


Սա է հիմնական անհանգստությւոնը։

Յոթ տարի անց հասարակությունը  այդքան է զզվել ղզիկ թրաշամանուկներից որ պատրաստ է իշխանությունը վերադարձնել ուժեղ մարդու կերպարին։ Նախկինին։ Օդիոզին։ Բայց ոչ ղզիկին ու թուլամորթին։



Ես ձեզ վստահ կարող են ասել, որ այսուհետ Գյումրիում Վարդան Ղուկասյանը միշտ ավելի ու ավելի բարձր տոկոս է հաավաքելու , քանի որ միայն ինքն է այլևս արտացոլելու հասարակության այդ պահանջարկը։

Հետընտրական պրոցեսները Գյումրիում  պարզ ցույց են տալիս ով է ընդդիմություն, իսկ ով է ընդդիմության ոտքերից կախված սեփական մանր֊մունր խնդիրներ լուծող

Արդեն պարզ է , որ որոշ մարդկանց համար (բոլորն արդեն բացահայտվում են), ավելի ընդունելի է նիկոլը իրա սարիկներով, քան  ուժեղ մարդկանց վերադարձի հասարակական պահանջն ու պահանջարկը։

Հ.Գ. Մարդիկ ովքեր լուրջ դեմքերով ասում են, որ առավելագույն ձայներ ստացածը պետք է գնա ու միանա ավելի քիչ ձայն ստացածին, մի՜ հանձնվեք, շարունակեք խայտառակվել дальше»,- գրել է Քոչարյանը:



Leave a Comment