Իրանի խորհրդարանը խոստացել է կտրել երկիր ներխուժող յուրաքանչյուրի ոտքը

«Եթե որևէ ագրեսոր ոտք դնի Իսլամական Իրանի սրբազան տարածքը, մենք կկտրենք այդ ոտքը: Իսլամական հեղափոխության ուսմունքի համաձայն, մենք չենք նախաձեռնել պատերազմներից որևէ մեկը, բայց մենք սովորել ենք վճռականորեն և ամուր դիմակայել ագրեսորներին», – ընդգծել է նա IRNA-ին տված հարցազրույցում:

 

«Սիոնիստական ​​ռեժիմը և ԱՄՆ-ը պետք է իմանան, որ եթե մտացածին պատրվակով փորձեն թեկուզ չնչին վնաս հասցնել մեր ազգային անվտանգությանը, ապա աշխարհում ոչ մի տեղ իրենց ապահով չեն զգա»,- հավելել է իրանցի պատգամավորը։

 

Ազիզիի խոսքով՝ ցանկացած պետություն, որը համագործակցում է ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ, Իրանի կողմից կհամարվի թիրախ մարտի դաշտում։

Leave a Comment