12.500 տարի առաջ անհետացած «Գահերի խաղ»-ից հայտնի գայլերը վերադարձել են. ինչպե՞ս են վերակենդանացել գիշատիչները


12 հազար 500 տարի առաջ անհետացած և HBO-ի «Գահերի խաղը» սերիալից հայտնի դարձած գայլերը վերադառնում են «հարության» շնորհիվ:

Այժմ Colossal Biosciences կենսատեխնոլոգիական պահպանության գենետիկ ինժեներների շնորհիվ այս կատաղի գիշատիչները դարձել են «աշխարհում առաջին հարության» օրինակը:

Այս մասին գրում է Live Science-ը:

Կենսատեխնոլոգիական պահպանության Colossal Biosciences ընկերության գիտնականներն ամբողջ աշխարհում հայտնի են վաղուց անհետացած տեսակների վերակենդանացման իրենց փորձարարական ջանքերով: Նրանք հայտարարել են աշխարհում առաջին «հաջող վերակենդանացման» մասին՝ կյանքի վերադարձնելով սարսափելի գայլի վաղուց անհետացած տեսակը՝ Aenocyon dirus-ը՝ 3 ձագով:

14b5e1f4-b110a7aa7a4d01f5fe4224d28433df79.jpg (381 KB)

«Գահերի խաղը» սերիալից հայտնի Ռոմուլը, Ռեմը և Կհալիսին ստեղծվել են հնագույն բրածո գայլերի ԴՆԹ-ի և նրանց ամենամոտ ազգականի՝ գորշ գայլի գեների միջոցով: 3 ձյունաճերմակի գայլերը ծնվել են փոխնակ շների միջոցով:

Հետազոտության ընթացքում թիմը ԴՆԹ է ստացել 13 000 տարվա ատամից և մոտ 72 000 տարեկան գանգից՝ հայտնել է Colossal-ի գործադիր տնօրեն Բեն Լամը: Հետո նրանք կարողացել են օգտագործել ԴՆԹ-ն առողջ ձագեր ստանալու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

217 դիտում

Leave a Comment