Ռուս-ամերիկյան հաջորդ բանակցությունները Ստամբուլում կանցկացվեն ԱԳՆ ներկայացուցիչների մակարդակով. Պեսկով


Ռուս-ամերիկյան հաջորդ բանակցությունները Ստամբուլում կանցկացվեն ԱԳՆ ներկայացուցիչների մակարդակով:

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ վստահեցնելով, որ Մոսկվան և Վաշինգտոնը զգալի ջանքեր են գործադրում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

«Բայդենի վարչակազմի օրոք երկկողմ շփումներին սարսափելի վնաս է հասցվել, փոխադարձ վստահությունը դեռ պետք է վերականգնվի»,- հավելել է պաշտոնյան:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան և Վաշինգտոնը նոր հանդիպում են նախապատրաստում երկկողմ հարաբերություններում խնդիրները վերացնելու և շփումները կարգավորելու համար։

«Արդեն հանդիպում է եղել Ստամբուլում, և այժմ պատրաստվում է երկրորդը»,- հայտնել էր նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

59 դիտում

Leave a Comment