Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը. ինչ հանձնարարական է տրվել ԿԳՄՍՆ-ին


ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը:

16066_am_1.jpg (85 KB)

Նիստին ներկայացվել են Հայաստանի ազգային փոքրամասնությունների լեզուների մասնագետների պատրաստմանը և ազգայն փոքրամասնությունների երեխաներին ամեն տարի կազմակերպվող ամառային ճամբարների պետական ծրագրում ներառելուն վերաբերող հարցեր:

16066_am_4.jpg (101 KB)

Օրակարգային հարցերի շուրջ ծավալվել է քննարկում, խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:

16066_am_5.jpg (101 KB)

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը մշակել լեզուների մասնագետների պատրաստման ծրագիր և ներկայացնել հաջորդ նիստին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև հանձնարարականներ է տվել վերոնշյալ հարցերի լուծման վերաբերյալ:

16066_am_3.jpg (107 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

59 դիտում

Leave a Comment