Հանրային մուլտիպլեքսում օտար հեռարձակող չպետք է լինի. ներկայացվել է ՀՌՀ 2024 թվականի տարեկան հաղորդումը


ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ին հրավիրած նիստում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը:

Զեկուցողն անդրադարձել է այն խնդիրներին, որոնք առկա են տեսալսողական մեդիայում եւ ընդգծել, որ մեդիաոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների կարիք կա:

Այս համատեքստում Տիգրան Հակոբյանը նշել է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բնակչության մեծ մասը տեղեկատվությունը ստանում է համացանցի միջոցով: Իսկ համացանցում գործող մի քանի տասնյակ հեռուստանման հեռարձակողներ կան, որոնք կարգավորումից դուրս են: «Այն սպառնալիքները, որոնք մենք ունենք՝ կապված տեղեկատվական անվտանգության, լեզվական, երեխաների վրա ազդեցության եւ ապատեղեկատվության հետ, գեներացվում է համացանցում»,- ասել է նա:

photo (10).jpg (237 KB)

Անդրադառնալով հաճախ հնչող ատելության խոսքին՝ ՀՌՀ նախագահը նշել է, որ անգամ չկա դրա սահանումը, ինչն էլ, բնականաբար, դժվարացնում է պայքարը դրա դեմ:

Կարեւորվել է նաեւ օտարերկրյա հեռուստաընկերությունների հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակումը: Տիգրան Հակոբյանը նշել է, որ հանրային մուլտիպլեքսում օտար հեռարձակող չպետք է լինի:

ՀՌՀ նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

170 դիտում

Leave a Comment