Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ապրիլի 8-ին հանդիպում է ունեցել դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիր աշակերտների հետ:

Այս մասին Ավինյանը սոցցանցի իր էջում գրում է.
«Սիրելի’ աշակերտներ,
Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ. դա ձեր անձնական կայացման, ինքնուրույն ընտրություն անելու և արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է։

Մեզ համար կրթության զարգացումն անհրաժեշտություն է և մեր նպատակն է կրթության միջոցով պատասխանատու, իրավագիտակից, մտածող քաղաքացի ձևավորելը:


Մեր երեխաներն այսօր պետք է ունենան ավելին՝ վերլուծելու և մտածելու կարողություն, կողմնորոշվելու ու որոշում կայացնելու վստահություն, թիմում աշխատելու և պատասխանատվություն կրելու հմտություն։


Սա հնարավոր չէ իրականացնել առանց մեր մանկավարժների ներգրավվածության։ Ձեր դերը առանցքային է ոչ միայն կազմակերպչական, այլ գաղափարական առումով»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
94 դիտում