ՀՖՖ-ի դեմ հստակ ծրագրված արշավ է ընթանում. կան մարդիկ, որոնց համար երազանք է՝ հայտնվել այդ աթոռին. Մելիքբեկյան


ՀՖՖ-ի դեմ հստակ ծրագրված արշավ է ընթանում, որի համար օգտագործվում է մեծ ռեսուրսներ, մեդիադաշտ:

Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Կան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել ՀՖՖ աթոռին: Ցանկանում եմ համառոտ նկարագրել վերջին 5 տարվա գործունեությունը: ՀՖՖ-ի դեմ հստակ ծրագրված արշավ է ընթանում:

Այն մեղադրանքները, որոնք մեր հասցեին հնչում են, քննադատությունները, կոռուպցիայի մեջ մեղադրանքը, հասկանալի է, որ կեղծ են, երբևէ չհիմնավորված:

Ֆեդերացիայի գործունեության ընթացքում եղել է շրջան, որ ազգային հավաքականը հաղթեց Ազգերի Լիգայի C դեվեդիզիոնում և այդ ժամանակ ֆեդերացիան անտեսվեց: Մենք դեմ չենք դրան, բայց երբ հավաքականը անհաջողություններ է ունենում, մեղավոր է միայն ֆեդերացիան:

Վրաստանից կրած խոշոր հաշվով պարտությունները շատ ծանր էին բոլորիս համար: Վրաստանի հավաքականի հետ վատ խաղալու շատ պատճառներ կային, չեմ ցանկանում անընդհատ անդրադառնալ: Կարող ենք խոսել, որ հավաքականի առաջատարները չէին խաղում, նոր մարզիչը ժամանակ չուներ, թիմի ֆուտբոլիստներից մի քանիսը չգոհացրին իրենց խաղով:   

Հասկանում ենք, որ դրանք շատ ծանր պարտություններ էին: Մինչև յդ, երկու տարի մենք այս հաշիվներով պարտություններ չենք ունեցել:

Կա մի զանգված, որն անընդհատ ուզում է այդ պարտությունները տեսնել, որպեսզի անընդհատ բարձրաձայնի, քննադատի, մեղադրի ֆեդերացիային: Բոլորը պատասխանատու են այս պարտությունների համար՝ ֆեդերացիան, հավաքականը, մարզիչները, ֆուտբոլիստները: 

Կան երկու պատճառներ, որոնք այժմ մենք քննարկում ենք և ուսումնասիրում: Հանդիպումներ ենք ունեցել մարզիչների և ֆուտբոլիստների հետ: Նոր մարզիչը որոշ լուծումներ է տվել, բայց, հասկանալի է, որ նրան պետք է ժամանակ տանք»,- ասել է Մելիքբեկյանը:

Նա հիշեցրել է, որ այս տարվա հետ կապված կարևոր ծրագիր կա՝ Վրաստանի հետ համատեղ հայտ է ներկայացվել երիտասարդների աշխարհի առաջնությունն ընդունելու:

Ըստ Մելիքբեկյանի՝ կան շատ մարդիկ, որոնք կցանկանային, որ նշված նախագիծը ձախողվեր:

«Աշխարհի առաջնության հայտն ընդունելու որոշումը կայացվելու է այս տարի, հույս ունենք, որ Վրաստանի հետ մեզ կհաջողվի ստանալ աշխարհի առաջնությունը»,- ասել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

155 դիտում

Leave a Comment