Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի «Դինամոյի» մարզման ժամանակ միացել է թիմին:
Այս մասին գրում է Rbc.ru-ն:
Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել հոկեյիստներին՝ բելառուսների համար իսկական սպորտային փառատոն կազմակերպելու համար։
Հոկեյիստների հետ զրուցելուց հետո Լուկաշենկոն մի քանի հաջող հարված է իրականացրել «Դինամոյի» դարպասին: Այնուհետ նա հետևել է մարզմանը և խորհուրդներ տվել հոկեյիստներին։
Լուկաշենկոն հոկեյ է խաղում սիրողական մակարդակով։ Ապրիլի 5-ին նրա թիմը դարձել է Հոկեյի հանրապետական լիգայի հաղթող։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
60 դիտում