«Քաղաքացիական պայմանագիր»-ը հետևողական է լինելու իր նախաձեռնած ծրագրերը կյանքի կոչելու հարցում. Գյուլնազարյան


Փարաքար խոշորացված համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը հետևողական է լինելու իր իսկ նախաձեռնած զարգացման ծրագրերը կյանքի կոչելու հարցում։

Այս մասին սոցցանցում Փարաքարի բնակիչներին ուղղված խոսքում գրել է Փարաքար համայնքում ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը: 

«Փարաքար համայնքի հարգելի՛ բնակիչներ, 2025 թվականի մարտի 30-ին կայացած ընտրությունների արդյունքում համայնքում կձևավորվի նոր իշխանություն։

Մեր թիմը համայնքում աշխատեց ընդհամենը մի քանի ամիս և հասցրեց կատարել հսկայածավալ աշխատանքներ, այդ աշխատանքների մի մասը մնաց անավարտ և առաջիկայում կառավարության օժանդակությամբ դրանք կիրականացվեն:

Փարաքար խոշորացված համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը հետևողական է լինելու իր իսկ նախաձեռնած զարգացման ծրագրերը կյանքի կոչելու հարցում։

Այսպիսով առաջիկայում կիրականացվի՝

1. Թաիրով բնակավայրի Արամ Խաչատրյան, Լեո փողոցների ասֆալտապատում

2. Թաիրով բնակավայրի կոյուղագծի կառուցում

3. Մուսալեռ բնակավայրի Բաղրամյան փողոցի ասֆալտապատում

4. Փարաքար բնակավայրի Էրեբունի, Կոմիտաս, Վ․ Սարգսյան 1-ին, 2-րդ փողոցների ասֆալտապատում

5. Բոլոր բնակավայրերում 2կմ ոռոգման համակարգի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ

6. Պտղունք և Մուսալեռ բնակավայրերում խորքային հորերի գործարկում

7. Բազմաբնակարան շենքերի տանիքների և շքամուտքերի վերանորոգում

8. Բուժամբուլատորիաների շենքերի վերանորոգում

9. Փարաքար բնակավայրի նոր սպորտդպրոցի կառուցում

10․ Մեր առաջարկով և կառավարության միջոցներով Փարաքար, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ միջհամայնքային 11կմ 300մ ճանապարհի վերակառուցում և ասֆալտապատում»,- գրել է Գյուլնազարյանը:

Հիշեցնենք՝ Փարաքարում առավելագույն թվով ձայներ է հավաքել Վոլոդյա Գրիգորյանի գլխավորած «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝ ստանալով 50+ տոկոս ձայն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

65 դիտում

Leave a Comment