Մինչև 2026 թվականի ընտրություններ պետք է Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի:
Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը:
Նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի լուծարվել, գործում է այս պահին, և որ ՀՀ Արդարադատության նախարարությունը համագործակցում է տեքստի աշխատանքների մասով:
«Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը որևէ կասկածի տակ չի դրվում հանրության կողմից իր ընդունման լեգիտիմության առումով, քանի որ Սահմանադրությունը յուրաքանչյուր պետության, պետականության հիմքն է»,- ասաց նա՝ հավելելով, որ նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում:
Թե ինչն է կոնկրետ փոխվում Սահմանադրության մեջ, նախարարի տեղակալը չնշեց, քանի որ տեքստը փոփոխման փուլում է, և դա հետագայում կարող է շահարկումների առարկա դառնալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
78 դիտում