Վերին Լարսի ճանապարհը թեթև մարդատար ավտոմեքենաների համար բացվել է


Վերին Լարսի անցակետով (վրաց-ռուսական սահման) անցնող ճանապարհը բացվելէ մարդատար ավտոմեքենաների համար:

Այս մասին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։

Ճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակվել էր դեկտեմբերի 18-ին։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կատարված մաքրման աշխատանքներից հետո մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը վերսկսվել է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բեռնատարների համար ճանապարհը շարունակում է փակ մնալ մերկասառույցի պատճառով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

195 դիտում



Source link

Leave a Comment