Առայժմ մենք ուժ չունենք՝ հետ բերելու Ղրիմն ու Դոնբասի մի մասը. Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինան հաջորդ տարվա համար ֆինանսապես ապահով է, բայց բավականաչափ ուժեղ չէ որևէ դիվանագիտական քայլի համար։

Զելենսկիի հայտարարությունը Բրյուսելում լրագրողներին մեջբերել է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն:

Նախագահը նշել է, որ գործընկերները կարևոր քայլեր են ձեռնարկել ուկրաինական տնտեսության ամրապնդման ուղղությամբ՝ հիշեցնելով «Ուկրաինայի հիմնադրամ» ծրագիրը, ինչպես նաև, որ Միացյալ Նահանգները 20 միլիարդ դոլար է փոխանցել Համաշխարհային բանկ Ուկրաինայի համար։

Խոսելով պատերազմի ընթացքի մասին՝ Զելենսկին ասել է. «Անկեղծ ասած՝ ես չեմ հավատում, որ Պուտինը ցանկանում է, որ պատերազմը ավարտվի: Ամեն դեպքում, մեր կողմից մենք կանենք ամեն ինչ այս պատերազմը մեզ համար արդար ավարտելու համար: Բայց այս պատերազմն Ուկրաինայի հաշվին արագ ավարտել չի ստացվի։ Մենք պարզապես այդպես մեր անկախությունը չենք զիջի»:

Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան դեռ ուժ չունի Ղրիմը և Դոնբասի մի մասը հետ բերելու համար, որը Ռուսաստանը «ֆիզիկապես» վերահսկում է, բայց Արևմուտքը կարող է ազդել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի վրա՝ ստիպելու նրան նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Նոյեմբերին Զելենսկին ասել էր, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար, այն կարող է վերադարձվել միայն դիվանագիտական ճանապարհով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

482 դիտում



Source link

Leave a Comment