Կշարունակվի՞ սահմանազատման գործընթացը. վարչապետը մանրամասնել է


«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանազատման գործընթացին:

Կշարունակվի՞ գործընթացը, եթե այո՝ ո՞ր տեղամասում՝ հարցին ի պատասխան, վարչապետը ասել է.

«Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգերը վավերացված են, ինչը նշանակում է, որ սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի: Կարծում եմ առաջիկայում սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն՝ քննարկելու, թե ո՞ր հատվածում շարունակեն սահմանազատումը:

Մենք այստեղ էլ տրամադրված ենք կոնկրետ, կառուցողական աշխատանքի»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

334 դիտում



Source link

Leave a Comment