Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի Նոր Նորքի թաղապետարանում


Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։


Ավելի վաղ Արթուր Չախոյանը սոցիալական ցանցում գրել էր, որ գնում է թաղապետարան՝ մասնակցելու հանրային քննարկման:


Ըստ ԶԼՄ-ներում հրապարակված տեսանյութի՝ մինչև քննարկումը վիճաբանություն է սկսվում, որը վերածվում է ծեծկռտուքի:


1Lurer.am-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ ոստիկանության օպերատիվ արձագանքման խմբերը տեսանյութի հրապարակումից հետո մեկնել են թաղապետարան: Արթուր Չախոյանը հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:

Դիտումների քանակ5

Leave a Comment