Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն ստանձնել է Հայաստանի հարցերի համակարգումը, հայտնում է ռուսաստանյան «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով դաշնային մակարդակի չորս պաշտոնյաների և ՌԴ նախագահի աշխատակազմի հետ աշխատող երկու զրուցակցի։ Համաձայն հրապարակման՝ Հայաստանի ուղղությամբ աշխատանքների համակարգման գործառույթը Կրեմլի ներքաղաքական բլոկին է անցել նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակից: Ավելի վաղ Կիրիենկոյին հանձնարարվել էին արտաքին ուղղությամբ այլ աշխատանքներ: Մասնավորապես, այժմ նրա թիմը պատասխանատու է Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մոլդովայի (ինչպես նաև Մերձդնեստրի, որը չի ճանաչել ՌԴ-ն) հետ աշխատանքների համար: Չնայած 2026-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին, ըստ հրապարկման, Հայաստանի պարագայում ներկա փուլում իրականացվելու է տեղեկատվական, այլ ոչ թե նախընտրական աշխատանք։ «Հայաստանի […]