5 օր անց Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իրանին

https://arm.sputniknews.ru/20250430/5-or-anc-nikvol-pashinjany-cavakcel-e-iranin-88435591.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82233597_65:0:1445:1035_1920x0_80_0_0_e0b61dfabf978a92ceb1b34e658450a5.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, ցավակցություն, իրանի իսլամական հանրապետություն, պայթյուն

նիկոլ փաշինյան, ցավակցություն, իրանի իսլամական հանրապետություն, պայթյուն

Բաժանորդագրվել

Վերջին տեղեկություններով՝ Շահիդ-Ռաջայիի անվան նավահանգստում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։

«Այս դժվարին պահին մեր զորակցության և համերաշխության խոսքերն ենք հղում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր վիրավորներին»,- վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նշված է գերագույն առաջնորդ Խամենեիին հղված հեռագրում։

Իրանի նախագահին ուղղված ցավակցական հեռագրում Փաշինյանը Հայաստանի ժողովրդի և իր անունից ցավակցություն և վշտակցություն է հայտնել, զորակցություն՝ զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Նշենք, որ Փաշինյանը ցավակցական հեռագիրը հղել ե Բանդար Աբասում տեղի ունեցած ողբերգական պայթյունից գրեթե 5 օր անց։

Հավելենք, որ վերջին տեղեկություններով՝ Շահիդ-Ռաջայիի անվան նավահանգստում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի, տուժածների թիվն ավելի քան 1200 է։

Հիշեցնենք, որ Բանդար Աբասում ապրիլի 26-ին հզոր պայթյուն է որոտացել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` պայթյունը եղել է նավամատույցում` վառելիքի ջրամբարի բռնկման հետևանքով։ Ինչպես հաղորդում է Fars–ը, պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է Քեշ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բանդար Աբաս նավահանգստային քաղաքից առնվազն 20 կմ հեռավորության վրա։ Պայթյունի հետևանքով մի քանի կիլոմետր շառավղով պատուհաններ են կոտրվել։

Ապրիլի 28-ը երկրում հայտարարված էր սգո օր։

Leave a Comment