Նոր Նորք վարչական շրջանի շենքում բլոգեր Արթուր Չախոյանին ծեծելու դեպքից հետո վարչական շրջանում 18 հարկանի շենքի կառուցման շինթույլտվություն տալ-չտալու քննարկումը հետաձգվեց ու դրանից հետո լրագրողների համար անհասանելի դարձավ վարչական շրջանի ղեկավարը:
Ավելի ուշ վարչական շրջանի ղեկավարի մոտ եկան «Հանրապետություն» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանը եւ Հայկ Սահակյանը:
«Սա երկիր է, որին փայփայում են նաեւ բռունցքներով»,- լրագրողներին ասաց Անի Խաչատրյանը:
Հենց նրանք էլ ստանձնեցին Տիգրան Տեր-Մարգարյանի թիկնազորի դերն ու նրան ուղեկցելով՝ լրագրողների հարցերից ապահով դուրս հանեցին վարչական շրջանի շենքից:
-Բերմա՞ն եք ենթարկում,- Խաչատրյանից հետաքրքրվեցին լրագրողները:
-Ո’չ,- արձագանքեց Խաչատրյանը՝ հավելելով,- մենք միշտ դուխով ենք, հանգիստ եղեք:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: