Կյանքից հեռացել է գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԳՄ անդամ Լյուդվիգ Կարապետյանը։ Նա հեղինակ է բազմաթիվ գրականագիտական գրքերի, 50-ից ավելի հայ մանկապատանեկան գրականության պատմությանն ու տեսությանը, նշանավոր գրողներին նվիրված ակնարկների ժողովածուների, գեղարվեստավավերագրական, լրագրագիտական և այլ բնույթի գրքերի:
Նա արժանացել է մի շարք պարգևների և գրական մրցանակների:
Լյուդվիգ Կարապետյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 2-ին՝ ժամը 17:30- 20.00-ը «Լյուառ» սգո սրահում: Հասցեն՝ Սիլիկյան 5, խճուղի 18:
Հուղարկավորումը մայիսի 3-ին նույն տեղից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: