«Թաղապետը լարված է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց բլոգեր Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորքի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին այցի եկած «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը:
Հարցին՝ ինչո՞ւ վարչական շրջանի ղեկավարին միջադեպից հետո չեն ձերբակալել, ի պատասխան Անի Խաչատրյանն ասաց. «Սա երկիր է, սա պետություն է, եւ երկիրը սիրում են, պահում են, գուրգուրում են, այո՛, երբեմն նաեւ բռունցքներով »:
Խաչատրյանը պետության դեմ ուղղված սադրանքներ որակեց Չախոյանի պահվածքը. «Ես էլ կհարվածեմ, երբ ինձ հարվածեն, ես էլ կհարվածեմ…երկիրը պաշտպանում ենք սադրողներից»:
Անի Խաչատրյանը վերջում լրագրողին անվանեց Քոչարյանի տուզիկ ու մտավ վարչական շրջանի ղեկավարի աշխատասենյակ:
Հիշեցնենք, որ Անի Խաչատրյանի ուղեկցությամբ էլ բլոգերին ծեծած վարչական շրջանի ղեկավարը հեռացավ շենքից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: