Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետ Քարնիին՝ ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի Լիբերալ կուսակցությանն ու կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Մարկ Քարնիին՝ ապրիլի 28-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ 

«Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ընդհանուր արժեքների վրա։ Մենք անհամբերությամբ սպասում ենք ամրապնդելու և խորացնելու մեր փոխշահավետ համագործակցությունը»,-ասվում է Փաշինյանի X-ի էջում հրապարակված գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Կանադայի Լիբերալ կուսակցությունը Ձայների 99,9%-ի հաշվարկի արդյունքներով կարողացել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստանալ  169 մանդատ։ Հնարավոր է, որ կառավարություն ձեւավորելու համար քաղաքական ուժը ստիպված լինի կոալիցիա ձեւավորել փոքր կուսակցություններից մեկի հետ։ 

 

 

Leave a Comment