«Գլուխս պտտվում է»․ Արթուր Չախոյանին ոստիկանական բաժնից տեղափոխեցին հիվանդանոց

«Գլուխս պտտվում է»․ Արթուր Չախոյանին ոստիկանական բաժնից տեղափոխեցին հիվանդանոց

Բլոգեր Արթուր Չախոյանին, ով ձերբակալվածի կարգավիճակում է, ոստիկանության բաժանմունքից տեղափոխեցին հիվանդանոց․ «Գլուխս պտտվում է»,- ասաց Չախոյանը։
Նրա փաստաբան Վահե Եփրիկյանը գրել էր․ «Ոստիկանության Նոր Նորքի բաժնում եմ։ Շտապօգնության աշխատակիցները ներկա պահին բուժօգնություն են ցույց տալիս Արթուր Չախոյանին։ Արթուր Չախոյանն ակնհայտ ապօրինի կերպով ձերբակալված է խուլիգանություն կատարելու կասկածանքով։
Ներկայացրինք հաղորդում հանցագործության՝ Արթուր Չախոյանին պատճառված մարմնական վմասվածքների ու խուլիգանության առթիվ»։
Հիշեցնենք՝ Արթուր Չախոյանին ծեծել էին Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանն ու աշխատակիցները։

«Գլուխս պտտվում է»․ Արթուր Չախոյանին ոստիկանական բաժնից տեղափոխեցին հիվանդանոց

Leave a Comment