Բռնությունը, ցանկացած դրսևորմամբ, անընդունելի է. Քաղաքապետարանն անդրադարձել է Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին

Բռնությունը, ցանկացած դրսևորմամբ, անընդունելի է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից՝ անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև ծեծկռտուքին

«Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը և անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք ևս բռնության ձևեր են և չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում»,- պարզաբանեցին քաղաքապետարանից: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ ծեծկռտուքին միացել ու Արթուր Չախոյանին հարվածներ է հասցրել նաև Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը։ 

Leave a Comment