Մենք Yandex-ին 300 միլիոնից ավել տուգանք նշանակեցինք. Գեղամ Գևորգյան — MediaNews









«Մենաշնորհային դիրքի կամ բանակցային ուժեղ դիրքի ոլորտում Yandex սնունդի դեմ իրականացված վարույթն էր հայտնի, որտեղ մենք Yandex-ին 300 միլիոնից ավել տուգանք նշանակեցինք: Yandex-ն ունենալով ֆինանսական ռեսուրսներ և հնարավորություններ, իր ազդեցությունը կարողացավ օգտագործել և որոշակի գործողությունների՝ այդ թվում էժան գին ունենալու արդյունքում, կարողացավ շուկայում շատ կարճ մեծ ծավալ զբաղեցնել, վարքագիծը կասեցվեց և Yandex-ին պատասխանատվության ենթարկեցինք»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին հայտարարեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

Անդրադառնալով մեկ այլ գործի՝ Գևորգյանը նշեց. «Մյուս գործը բենզինի և շուկայի ոլորտում է, որտեղ 1 միլիարդից ավել տուգանք նշանակվեց: Հանձնաժողովն արձանագրեց, որ գների իջեցումն ու բարձրացումը միաժամանակ, որոնք տեղի են ունեցել և գների սահմանումը՝ տնտեսապես հիմնավոր չի եղել, այսինքն՝ տնտեսվարող սուբյեկտների մոտ տարբեր գներ են եղել՝ ինքնարժեքի տեսանկյունից, սակայն սահմանման պայմանները նույնն են եղել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment