Դատավոր Արտուշ Գաբրիելյանին առնչվող գործով երկու հոգի կալանավորվել են

Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն
օժանդակելու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի
շրջանակում մեղադրանք է ներկայացվել  2
անձի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

 

Նշենք, որ վերը նշված գործի շրջանակում ԲԴԽ–ն այսօր առավոտից
քննում է դատավոր
Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ
քրեական հետապնդում հարուցելուն
և ազատությունից զրկելուն
համաձայնություն տալու միջնորդությունը։

 

 

Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող
քրեական վարույթի շրջանակներում նման միջնորդություն ներկայացրել է ՀՀ գլխավոր
դատախազությունը։

 

Leave a Comment