Անհետ կորած որոնվող 15–ամյա պատանին հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանություն

Ապրիլի 26–ին հաղորդվել էր 15–ամյա պատանու անհետ կորելու մասին

Անհետ կորած որոնվող 15–ամյա պատանին հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանություն


ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Վայոց ձորի մարզի պարեկները հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող պատանուն 


Ապրիլի 26-ին հաղորդվել էր 2010 թվականին ծնված Վահե Ս․-ի անհետ կորելու մասին: 


Ձեռնարկված որոնողական միջոցառումների արդյունքում Վայոց ձորի մարզի պարեկները ապրիլի 27-ին՝ ժամը 8.20-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ հատվածում Վահե Ս․-ին հայտնաբերել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Վայքի բաժին:


Հանգամանքները պարզվում են:


 


Leave a Comment