Ինչ կասեն ոմանց «սրտի իրավապաշտպանները», ինչ եմ ասում ես․ Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ինչ կասեն ոմանց «սրտի իրավապաշտպանները».

– Վերջ, այլևս փողոցում թաղապետ տեսնելուց փախեք, հասնելու է ծեծի

– Աչք փակենք այլ ապօրինությունների վրա, միմիայն դատապարտենք ծեծելը (ցանկալի է դատապարտել հայհոյելով)

– Թալանված միջոցներով գործող որոշ ընդդիմադիր խմբերի գործունեությունը պետք է պաշտպանվի այնքան երկար, քանի դեռ այդ խմբերը իշխանության գալով չեն արգելել քննադատությունը

– Բոլորն ունեն պաշտոնյաներին անպատասխան վիրավորելու իրավունք։

Ինչ եմ ասում ես.

– Բռնությունը խիստ դատապարտելի է, խաղահրապարակի որակը պետք է հսկվի/ստուգվի, բլոգերին պետք է պատասխանել խոսքով, ծախված բլոգերին պետք է բերել օրինական ֆինանսավորման դաշտ։

Հ.Գ. Ժողովրդավարությունը սուպերմարկետ չի, որ ինչը ուզես` վերցնես, ինչը չուզես` չվերցնես։ Բռնությանը դեմ լինելու հետ միասին պետք է դեմ լինես նաև թալանված փողերով քաղաքական գործունեությանը։ Դրանք իրարից անկախ չեն։

Հ.Հ.Գ. Բռնության և խաղահրապարակի ենթադրյալ անորակության դեպքերով հանցագործության մասին հաղորդումն այսօր կուղարկենք դատախազություն։

Leave a Comment