Ծեծկռտուքից հետո 6 անձ է ձերբակալվել

Ծեծկռտուքից հետո 6 անձ է ձերբակալվել

Այսօր Նոր Նորքի թաղապետարանում վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի, նրա աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև ծեծկռտուքից հետո 6 անձ ձերբակալվել է։ Այս մասին Factor-ի հարցին ի պատասխան հայտնել են Ներքին գործերի նախարարությունից. «Ձերբակալված անձանց մասով նյութերն ուղարկվել են նախաքննական մարմնին»,- նշել է ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։ Արդյո՞ք Տեր-Մարգարյանը ձերբակալվածների թվում է՝ գերատեսչությունը չի մանրամասնել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Leave a Comment