Ձևակերպումները կարելի է որակել որպես Ադրբեջանի կողմից պատերազմը սանձազերծելու արդարացում. Մարգարյան









Փորձագետ Արմինե Մարգարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին և դրա ընթացքում արված հայտարարություններին, որոնց համաձայն՝ ըստ Քոչարյանի, պատերազմը հայկական կողմն է հրահրել:

«Դժվարությամբ, բայց լսեցի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելութը:

Այն հեռու էր համապարփակ և բազմաշերտ լինելուց: Կարևորագույն իրադարձությունների բացթողմամբ զուգահեռներ էին անցկացվում 1-ին և 44-օրյա պատերազմների միջև, ինչը խոսքը դարձնում էր մանիպուլատիվ:

Տեղ-տեղ ձևակերպումներ կային, որոնք կարելի է որակել որպես Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմը սանձազերծելու արդարացում:

Հետևությունս հետևյալն է՝

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցի այն հատվածները, որոնք չեն պարունակում պետական գաղտնիք անհրաժեշտ է հանրությանը հասանելի դարձնել»,- գրել է Մարգարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment