Միգրшնտների արտшքսման համար՝ Թրшմփը նորություն ունի

Դիտում ՝ 22 555

ԱՄՆ Փոստային ծառայության (USPS) ուժային ստորաբաժանումը միացել է անօրինական միգրանտների հայտնաբերման և ձերբակալման աշխատանքներին, ինչը դարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նոր քայլը արտաքսման լայնածավալ արշավի շրջանակներում, հաղորդում է Washington Post թերթը։

«ԱՄՆ Փոստային ծառայության իրավապահ ստորաբաժանումը գաղտնի համագործակցություն է սկսել ներգաղթի դաշնային ծառայությունների հետ՝ մարդկանց գտնելու համար, որոնք ենթադրաբար անօրինական են մեր երկրում», -ասվում է հաղորդագրության մեջ։

Պարբերականի փոխանցմամաբ  Փոստային տեսչական ծառայությունը (Postal Inspection Service), որը նախկինում հիմնականում պատասխանատու էր փոստային ենթակառուցվածքի պաշտպանության համար, միացել է ներքին անվտանգության նախարարությանը կից հատուկ միջգերատեսչական խմբին, որի խնդիրն է ապօրինի ներգաղթյալների որոնումն ու արտաքսումը:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment