«Աշխարհի բոլոր երկրները հիմարացրել են ԱՄՆ-ին». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում պաշտպանել է իր առևտրային քաղաքականությունը։ Նրա խոսքով ՝  Միացյալ Նահանգներին խաբել են «աշխարհի բոլոր երկրները»։

«Նրանք կարծում էին, թե մենք հիմար ենք, և հենց այդպիսին էլ եղել ենք։ Եվ ես ասացի. դա տեղի չի ունենա։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգներին առջևում «մեծագույն ժամանակներ» են սպասում։

Հեռուստաընկերության լրագրող Թերի Մորանը կարծիք է հայտնել, որ Թրամփի
վարչակազմի կողմից Չինաստանի նկատմամբ սահմանված 145% մաքսատուրքերը
փաստացի նշանակում են առևտրային
էմբարգո։ «
Դա լավ է։ Նրանք արժանի են դրան»,- պատասխանել է Թրամփը։

Մորանը նշել է,
որ սա կարող է հանգեցնել
ամեն ինչի գների աճի՝ սկսած էլեկտրոնիկայից մինչև հագուստ։
«Չինաստանը, հավանաբար, կուլ
կտա այդ մաքսատուրքերը։ Նրանք մեզ այնպես են կլպել, ինչպես ոչ ոք։ Նրանք այլևս այդպես չեն անի», հակադարձել է
Թրամփը։

 

Leave a Comment