Արցախի ՊԲ զինծառայողների ներգրավման հարցում նկատվում է դրական տեղաշարժ․ պահեստազորի գնդապետ

Հայաստանի զինված ուժերում Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների ինտեգրման հարցում որոշակի դրական տեղաշարժ կա. ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, «Արցախի պահեստազորի սպաներ» հասարակական կազմակերպության անդամ Գրիգորի Սահակյանը։ «Գերատեսչությունը՝ ոչ բաց ձևով, սկսել է պահեստազորի սպաներին հրավիրել՝ պարզելու նրանց ներկայիս իրավիճակը, տրամադրվածությունը ծառայության նկատմամբ և ներկայացնելու որոշ առաջարկներ շարք վերադառնալու վերաբերյալ»,– ասում է Սահակյանը։ 2024-ի հոկտեմբերից գործում է Պաշտպանության նախարարության «Վերադարձի՛ր շարք» ծրագիրը, ըստ որի՝ պահեստազորում հաշվառված և երկարամյա ծառայության կենսաթոշակ ստացող քաղաքացիներին հնարավորություն է տրվում որոշակի զորամասերում ծառայության ընդունվել՝ պահպանելով զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը։ Ըստ գնդապետ Սահակյանի՝ վերջերս Պաշտպանության նախարարությունից սկսել են հրավիրել ոչ միայն երկարամյա ծառայության կենսաթոշակ […]

Leave a Comment