Արտուշ Գաբրիելյանին մեղադրանք կներկայացվի․ ԲԴԽ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին մեղադրանք կներկայացվի։ Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ հրապարակեց որոշումը, որով բավարարել է Գաբրիելյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը։ Հաջորդիվ ԲԴԽ-ն քննում է Գաբրիելյանին կալանավորելու համաձայնության վերաբերյալ դատախազի միջնորդությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, քրեական գործը վերաբերում է կաշառք ստանալուն։

Leave a Comment