ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում գրավելով Լոնդոնի «Արսենալի» դարպասը կրկնել է Կիլիան Մբապեի ցուցանիշը, հայտնում է Squawka-ն։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում գոլային 11 գործողություն ունի (8 գոլ, 3 արդյունավետ փոխանցում)։ Դա ՊՍԺ-ի պատմության լավագույն ցուցանիշն է ակումբային գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում։
2020/21 մրցաշրջանում փարիզյան ակումբի նախկին հարձակվող Մբապեն նույն արդյունքն էր գրանցել` մրցակիցների դարպասը գրավելով 8 անգամ, խաղընկերներին կատարելով 3 արդյունավետ փոխանցում։