Թաղապետի և ակտիվիստի միջև ծեծկրտուքի առնչությամբ 6 անձ է ձերբակալվել

Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկրտուքի առնչությամբ ձերբակալվել է 6 անձ: Այս մասին հայտնել են ներքին գործերի նախարարությունից։ Այսօր՝ ապրիլի 30-ին, Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել աշխատակիցների, վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ Ծեծկռտուքից հետո լրագրողների հետ զրույցում վարչական շրջանի ղեկավարն ասել է․ «Ես ինձ պահել եմ այնպես, ոնց որ իրեն կպահեր յուրաքանչյուր նորմալ մարդ: Ես վարչական շրջանի ղեկավարից բացի, նաև տղա եմ, ու երբ գալիս հայհոյում են, այո, կարծում եմ՝ լավ եմ արել»։ Նոր Նորք վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև լարվածությունը սկսվել է մանկապարտեզի և խաղահրապարակի կառուցման թեմայով՝ […]

Leave a Comment