Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չի գա Մոսկվա Հաղթանակի օրվա կապակցությամբ. երկիրը ներկայացված կլինի այլ մակարդակով։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Հնդկաստանի առաջնորդը չի գա, Հնդկաստանը ներկայացված չի լինի ամենաբարձր մակարդակով»,- լրագրողներին ասել է Պեսկովը «Գիտելիք. առաջինները» կրթական մարաթոնում դասախոսությունից հետո։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հիշեցրել էր Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ այս տարի Հնդկաստան այցելելու պլանների մասին։ Նոր Դելիում Ռուսաստանի դեսպան Դենիս Ալիպովը պարզաբանել է, որ Մոդիի հրավերով 2025թ. վերջին ծրագրված այցը նախապատրաստական եւ «էական լրացման» ռեժիմում է։