Դպրոցի տարածքում մոտ 40 շուն թունավորված թպրտում են և բերաններից փրփուր է թափվում

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող 4-րդ դպրոցի տարածքում մոտ 40 շուն թունավորված թպրտում են և բերաններից փրփուր է թափվում:
Ոստիկանները պարզել են, որ ապրիլի 16-ին Արմավիր քաղաքում գտնվող մոտ 40 թափառող շներին թունավորել են, ինչի հետևանքով շների մի մասը սատկել է:
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։