Իրանում մահապատժի են ենթարկել իսրայելական «Մոսադի» գործակալին

Չորեքշաբթի առավոտյան Իրանում մահապատժի է ենթարկվել մի տղամարդ, որը մեղավոր է ճանաչվել Իսրայելի «Մոսադ» արտաքին հետախուզական ծառայության համար աշխատելու մեջ, հաղորդել է Tasnim գործակալությունը։
«Իրանում «Մոսադի» մի շարք գործողությունների հիմնական լրտեսներից եւ ակտիվ աջակիցներից մեկն այսօր առավոտյան կախաղան է բարձրացվել՝ իրավաբանական ընթացակարգեր անցնելուց հետո, եւ նրա գործը քննվել է դատարանում»,- նշվել է գործակալության հաղորդագրությունում։
Գործակալության տեղեկացմամբ՝ մահապատժի ենթարկված Մոհսեն Լանգարնեշինը իսրայելական հետախուզության հետ սկսել է համագործակցել 2020թ. աշնանը՝ աշխատելով «Մոսադի» բարձրաստիճան սպաների հետ։ Ըստ Tasnim-ի՝ նա աջակցել է «Մոսադի» ահաբեկչական գործողություններին եւ ներկա է եղել հարձակմանը, որը սպանել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) գնդապետ Հասան Սայադ-Խոդայիին 2022թ.։

Leave a Comment