Bild. Մեծածավալ DDoS հարձակումը կաթվածահար է արել Դրեզդենի քաղաքային կայքերը

Դրեզդենի քաղաքային վարչակազմի կայքերը երեքշաբթի առավոտից անհասանելի են լայնածավալ DDoS հարձակման պատճառով։ Այս մասին հայտնել է Bild թերթը։
«Քաղաքի տեղեկատվական համակարգերը պաշտպանելու համար dresden.de կայքերին և ծառայություններին մուտքն այժմ արգելափակված է», – հրատարակությանը հայտնել է տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչը։ Կիբերհարձակման պատճառով հնարավոր չէ առցանց ստանալ կայանատեղիի տուգանքներ, ներկայացնել էլեկտրոնային դիմում կամ պայմանավորվել հանդիպման մասին։ Դեռևս անհայտ է, թե ով է կանգնած հարձակման հետևում։
Bild-ը պարզաբանել է, որ անցյալ շաբաթավերջին քաղաքային վարչակազմի կայքը նույնպես որոշ ժամանակ անհասանելի էր կիբերհարձակման պատճառով։

Leave a Comment