Ոհմակի հարվածներից հետո տեսել ենք մարմնական վնասվածքներ Արթուր Չախոյանի վրա: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և մի խումբ անձանց կողմից թաղապետարանում ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելուն։
Նա նշեց, որ նման գործողություններով փորձում են շեղել իրենց կոռուպցիան, թալանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեսրոպ Մանուկյանը տեսանյութ էր հրապարակել՝ ցույց տալով, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող 105 մանկապարտեզը «վերանորոգումից» հետո ինչ վիճակում է։ «Կոռուպցիայի պոչը տրորել եմ։ Այս վնգստոցը որ տեղի է ունենում, վնգստում են ոչ թե վնգստացող բերանները, այլ իրենց քաղաքական պապաների պապաները՝ ՔՊ-ն»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր առավոտյան թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները, որոնք ժամանել են շենք, բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:
Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ:
Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար և արյան զեղման նշաններ::
Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարել էին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց:
Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է: