🎥 Հայաստանի գավաթ․ Նոան Չարենցավանում պարտվեց Վանին, բայց դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Չարենցավանի «Վանը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Նոային» (1:0)։

Հանդիպման միակ և հաղթական գոլը 86-րդ րոպեին հեղինակեց տանտերերի հարձակվող Լևոն Վարդանյանը։ Երկու րոպե անց չարենցավանցիները մնացին 10 հոգով․ երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտը լքեց Ջուլիեն Բատիոնոն։

Այսպիսով, Ռուի Մոտայի գլխավորած թիմը երկու խաղերի արդյունքում ընդհանուր 2:1 հաշվով հաղթեց «Վանին» և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։

Եզրափակիչում «Նոայի» մրցակիցը կլինի «Արարատ-Արմենիան», որը երեկ՝ ապրիլի 29-ին, հաղթահարել էր «Փյունիկի» արգելքը։

Հանդիպման տեսությունը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։

Leave a Comment