Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 20-26-ը։

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

Վանաձոր քաղաքում՝

Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ,

Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 21-ին և 23-ին,

Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։

Ալավերդի քաղաքում՝

Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 21-ին, 22-ին և 25-ին,

Սայաթ Նովա փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 20-ին և 22-ին,

Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 20-ին և 25-ին։

Հրազդան քաղաքում՝ ապրիլի 21-ին և 22-ին,

Գյումրի քաղաքում՝ ապրիլի 25-ին։

Leave a Comment