Հայտնի է դարձել, թե ինչ է Զելենսկին խնդրել Թրամփից Վատիկանում հանդիպման ժամանակ

Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դուրս չգալ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից։ Այս մասին հաղորդում է The Economist ամսագիրը։

Հոդվածում նշվում է, որ երկու պետությունների ղեկավարները խոսել են 15 րոպե։ Զելենսկին այս ժամանակն օգտագործել է Թրամփին համոզելու համար Կիևի՝ անվերապահ հրադադարի պատրաստակամության մեջ։ Միաժամանակ նա պնդել է, որ Մոսկվան, պատրաստ չէ նման քայլի։

Նաև, ըստ հրատարակության, Ուկրաինայի առաջնորդը խնդրել է ԱՄՆ նախագահին չհրաժարվել բանակցություններին մասնակցելուց։ Նա վստահություն է հայտնել, որ միայն Թրամփը կարող է վերջ դնել պատերազմին։

Ապրիլի 26-ին Վատիկանում տեղի ունեցավ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հրաժեշտի արարողությունը, որին մասնակցեցին մի քանի տասնյակ պետությունների ղեկավարներ։ Նրանց թվում էին նաև Թրամփն ու Զելենսկին։ Արարողությունից առաջ նրանք կարճատև հանդիպում էին ունեցել։

Մինչ այս, ԱՄՆ նախագահը սպառնացել էր դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացից, եթե հակամարտության կողմերը չընդունեն կարգավորման իր ծրագիրը։ Ի թիվս այլ բաների, Թրամփի կողմից ներկայացված փաստաթուղթը նախատեսում է հակառուսական պատժամիջոցների վերացում, Ուկրաինայի հրաժարում ՆԱՏՕ-ին անդամակցելուց և Ղրիմի թերակղզու դե յուրե ճանաչումը որպես Ռուսաստանի Դաշնության մաս։

 

Leave a Comment