Վիզաների ազատականացման գործընթացում դրական տեղաշարժ կա․ Մարագոս

Վիզաների ազատականացման գործընթացում առկա է դրական տեղաշարժեր։ Այս մասին ասել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ։ Մարագոսը կարևորել է երկկողմ հետևողական աշխատանքն այդ ուղղությամբ: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին և ընդգծել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում են՝ ընդգրկելով համագործակցության նոր ձևաչափեր և ոլորտներ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մի շարք ոլորտային ծրագրերի և նախաձեռնությունների, որոնք իրականացվում են ԵՄ աջակցությամբ։ Մտքեր են փոխանակվել էներգետիկայի, կրթության, տնտեսական զարգացման և մի շարք այլ ոլորտներում առկա համագործակցության ներուժի և դրա իրացման հնարավորությունների վերաբերյալ։ Հանդիպմանը մտքեր […]

Leave a Comment