OpenAI-ը նոր թարմացում է ներկայացնում ChatGPT-ի որոնման գործառույթում՝ ավելացնելով առցանց գնումներ կատարելու գործիքներ, որոնք օգտատերերին թույլ են տալիս մանրամասն հարցեր տալ և ստանալ ապրանքների անհատականացված առաջարկներ։
Չատբոթը կցուցադրի պատկերներ, կարծիքներ և կանի ուղիղ հղումներ գնումների համար այնպիսի կատեգորիաներում, ինչպիսիք են՝ նորաձեւությունը, գեղեցկությունը, տնային ապրանքները և էլեկտրոնիկան։ Այս գործառույթը հասանելի է GPT-4o-ի բոլոր օգտատերերին՝ ներառյալ Free, Plus, Pro օգտագործողները և նույնիսկ համակարգ մուտք չգործած օգտատերերը։
Ի տարբերություն Google-ի գովազդներով ծանրաբեռնված մոդելի, OpenAI-ը նշել է, որ առաջնահերթություն չի տալիս գովազդներին և շահույթ չի ստանում գնումներից։ Ապրանքների արդյունքները հիմնված են երրորդ կողմերից ստացված մետա տվյալների վրա, ինչպիսիք են գները և նախկին գնորդների կարծիքները։ Թեև OpenAI-ի գլխավոր գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը նախկինում կանխակալ վերաբերմունք ուներ գովազդների նկատմամբ, այժմ նա բաց է «ճաշակով» գործընկերային հարաբերությունների առաջարկների համար։
Շուտով ChatGPT-ն կօգտագործի հիշողության գործառույթը՝ օգտատերերի հետ նախկին զրույցների հիման վրա անհատական առաջարկներ ներկայացնելու համար, սակայն այս հնարավորությունը հասանելի չի լինի ԵՄ-ում, Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում։ ChatGPT-ի որոնման ֆունկցիան ևս ստանում է թրենդային հարցումների առաջարկներ։ Ընկերությունն իր ծառայությունները հասանելի է դարձրել WhatsApp-ում՝ թույլ տալով օգտատերերին ստանալ պատասխաններ իրական ժամանակում։