Հայաստանի արդարադատության նախարարն Իտալիայի դեսպանին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգը

Արմինֆո. Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

 

Արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն,  Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումները՝ սահմանադրական, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում:

 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ պատրաստ են քննարկել համագործակցության հնարավոր տարբերակները վերոնշյալ ոլորտներում:

 

Երկուստեք կարևորվել է արդարադատության ոլորտի թվայնացումը, որը ներկայումս նախարարության առաջնահերթություններից մեկն է: Կողմերը քննարկել են նաև ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման ոլորտում համագործակցության հնարավորությունը:

Leave a Comment